«Շատ նախարարներ կան, ովքեր երկրի համար խայտառակություն են». Ռուբեն Հայրապետյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի փոխհարաբերությունները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՀՀ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ շատ լարված են:«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նրանք միմյանց տեսնելիս անգամ չեն բարևում: Սակայն, Ռ. Հայրապետյանը «Ժողովուրդի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի Հ. Աբրահամյանի հետ. «Ես ձեզ ասեմ, նախ՝ Հովիկ Աբրահամյանն իմ կուսակցական գործընկերն է, իմ կուսակցության նախագահի տեղակալն է: Իմ երկրի վարչապետն է ու իշխող կուսակցության ներկայացուցիչն է, որի անդամ եմ ես»:
Իսկ ինչ վերաբերում Է Գ. Բեգլարյանին. «Ես կարող եմ, որպես մարդ, լինեն մարդիկ, որոնց հետ որևէ հարաբերություն չունենամ: Այո, Բեգլարյան Գագիկի մասին է խոսքը»,– ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ ինքը հեռացել է քաղաքականությունից ու չի վերադառնա: «Ես կարծում եմ, որ շատ նախարարներ էլ կան, ովքեր մի օր կհասկանան, որ իրենք երկրի համար խայտառակություն են»,- ամփոփեց իր խոսքը Ռուբեն Հայրապետյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։