Բաժիններ՝

Երևանում մարդատար ավտոբուսը մխրճվել է «Հայմամուլի» կրպակի մեջ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ հուլիսի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում 58-ամյա Վաչագան Ասլանյանը վարելով Niger մակնիշի 4421 S համարանիշի ավտոմեքենան Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին տեղադրված «Հայմամուլի» ընկերությանը պատկանող թերթի կրպակին:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 54 երթուղին, որը հաշվառած է Երևան քաղաքի Թևոսյան 5 հասցեում գրանցված Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի հաշվեկշռում:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որոնց այնտեղ են տեղափոխել այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները դասակի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս