Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Boeing-ի կործանման հարցով բանաձեւ է ընդունել

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի ուշ երեկոյան մալայզիական Boeing-ի կործանման հարցով բանաձեւ է ընդունել: Փաստաթուղթն ընդունվել է միաձայն. կողմ են քվեարկել ԱԽ 15 անդամ երկիր, այդ թվում` Ռուսաստանը:

Բանաձեւը վճռականորեն դատապարտում է գործողությունները, որոնք հանգեցրել են օդանավի կործանմանը եւ պահանջում է անցկացնել բազմակողմանի եւ անկախ հետաքննություն` «միջազգային քաղավիացիայի հիմնական սկզբունքներին համապատասխան»: Համաձայն բանաձեւի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջում է անմիջապես աղետի վայրում դադարեցնել բոլոր տեսակի ռազմական գործողությունները`միջազգային հետաքննչական խմբերի անվտանգությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031