Բաժիններ՝

Ռուսաստանում մի շարք ՀԿ-ներ օտարերկրյա գործակալներ են համարվել

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ռուսաստանյան հինգ հասարակական կազմակերպությունների է ավելացրել օտարերկրյա գործակալների ցուցակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Դրանց թվում են «Ագորա», «Հանրային դատավճիռ», «Մեմորիալ», Կալինինգրադի տարածաշրջանային «Էկոպաշտպանություն» եւ «Իրավաբաններ` հանուն սահմանադրական իրավունքի եւ ազատության» ՀԿ-ները:

Ավելի վաղ ՌԴ նախագահին կից մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը Թաթարստանի դատախազին նամակով դիմել էր` պահանջելով իրավապաշտպան «Ագորա» ՀԿ-ն համարել օտարերկրյա գործակալ: Դատախազությունը կազմակերպությանն օտարերկրյա գործակալ է համարել` արտերկրից ֆինանսավորվելու պատճառով:

Դեռ փետրվարին մի շարք կազմակերպություններ դիմում-բողոք էին ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ոչ կառավարական կազմակերպությունների մասին օրենքի պահանջի հետ կապված, ըստ որի արտերկրից ֆինանսավորվող եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող ՀԿ-ները պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա գործակալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031