Նախընտրական այցեր կալանավայրեր
Եթե մյուս քաղաքական կուսակցություններն ընտրությունների և ընտրողների մասին հիշում են ընտրությունից ընտրություն, ապա ԲՀԿ-ն ավելի համակարգային է մոտենում ընտրությունների նախապատրաստմանը: Երեկ ԲՀԿ խմբակցության երեք անդամներ` Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը և Աբրահամ Մանուկյանը, այցելել են Նուբարաշեն ՔԿՀ: Ամռանը նրանք այցելելու են Հայաստանի մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս: Անցյալ տարի էլ ԲՀԿ-ական պատգամավորները ՔԿՀ էին այցելում այլ ֆորմատով, բայց նպատակը դարձյալ նույնն էր. ցույց տալ, որ միայն ԲՀԿ-ն է, հետևողականորեն պայքարում ազատազրկվածների իրավունքների և պահման պայմանների բարելավման համար:
Ճիշտ է, մի քանի հազարի հասնող կալանավորներն ընտրելու իրավունք չունեն, բայց դրա փոխարեն` ընտրելու իրավունք ունեն նրանց տասնյակ-հազարավոր բարեկամներն ու ազգականները, ովքեր պատրաստ են իրենց ձայնը տալ անազատության մեջ գտնվող իրենց ազգականին հիշող ու նրա համար ցավող կուսակցությանը:
Մանրամասները՝ «168 ԺԱՄ» թերթի տպագիր համարում: