Հայկ Կյուրեղյան. Իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ, մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ
Քաղբանտարկյալ Հայկ Կյուրեզյանը իր պաշտպան Արա Զաքարյանի միջոցով խնդրել է տարածել սույն հայտարարությունը։
«Իմացա, որ արարքս դարձել է հանրության քննարկման լուրջ թեմա։
Ես մի ներքին համոզմունքն ունեմ, որ հանրության գերակշիռ մասը, եթե չի խրախուսում, ապա լիովին անդատապարտելի է գտնում այդ արարքը։ Անկախ նրանից, թե հանրության, որ մասն է դատապարտում կամ խրախուսում այն, ցանկացա հետևյալ պարզաբանումները կատարել կատարածիս։ Նշեմ, որ մի վարկյան իսկ չեմ կասկածել կամ տատանվել արարքիս իրավացիության կամ անհրաժեշտության առկայության հարցում։
Թե կյանքիս ընթացքում սեփական փորձովս ու կաշվովս վերցրած բարու ու չարի զգացումներս, թե ներքին խղճմտանքս, թե կարդացածս գրքերը, ոչ միայն անդրդվելի զգացում են հաղորդում, այլև պատվի և անհրաժեշտության աստիճանի են բարձրացնում դրա իրագործումը։
Եթե իշխանությունը հրեշ է, արդյոք պարտք չէ նրա հեռացումը, ես դուրս եմ եկել հրեշի դեմ նրա արյունարբու արաքներից մեկի իրագործման պահին, երբ այն հաշվեհարդար էր տեսնում մեր 14 համաքաղաքացիների նկատմամբ, այդ իմ ակցիան եղել է հաշվեհարդար դատավարության դեմ, մարդակերության ակտ իրականացնող ոստիկանների դեմ։
Դա ինձ համար ներքին պարտքի աստիճանի էր»։