Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի հետ ԱԺ արտահերթ ընտրություններ է ծրագրում. «Հրապարակ»

Ըստ«Հրապարակ»-ի`աղբյուրների  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ Ծառուկյանը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լուրջ գործողություններ է նախապատրաստում` արտահերթ ընտրությունների տեսքով: Առայժմ՝ խորհրդարանական:

«Մեր մաքսիմում ծրագիրն այս պահին դա է, ու եթե կարողանանք փողոցում այնքան մարդ հավաքել, որ Մելիք Ադամյանով անցնող խորհրդարանը բերվի իր ու Տեր-Պետրոսյանի «տակ», ապա կանցնենք պլան «բ»-ին` նախագահական ընտրություններին»,- հավաստեց ԲՀԿ մեր աղբյուրը` մեկ «նո»-ով. այս  պահին դժվար է ասել, թե իր հերթին ինչ կանեն Իսակովի փողոցում` ԱՄՆ դեսպանատանը, քանզի այստեղ եւս անմասն չեն Հայաստանում կատարվելիք տեղաշարժերին եւ ԲՀԿ-ի ակտիվացման մեջ ռուսական հետք են տեսնում:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

 

Տեսանյութեր

Լրահոս