Այսօր Ուկրաինայում վճռվում է ողջ Եվրոպայի ճակատագիրը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Шустер Live հաղորդման եթերում հայտարարել է, որ այսօր Ուկրաինայում վճռվում է ոչ միայն այդ երկրի, այլև` ողջ Եվրոպայի ճակատագիրը.

«Այսօր վճռվում է ոչ միայն ուկրաինական պետության ճակատագիրը, որին ցանկանում են ծնկի բերել, այլև վճռվում է ողջ Եվրոպայի ճակատագիրը: Ես կարծում եմ, որ Պուտինը չունի հեռանկարներ, հատկապես այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ (2 օր առաջ, մալայզիական ինքնաթիռի կործանում):

Հակամարտության ինտերնացիոնալությունն անխուսափելի է: Ուկրաինան ամեն դեպքում հաղթելու է, քանի որ ճշմարտությունը նրա օգտին է: Բարին միշտ հաղթում է չարին»:

Սաակաշվիլու խոսքերով` Եվրոպան պետք է մի շարք պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ, որոնց թվում է «Դրուժբա» նավթամուղով նավթի գնման դադարեցումը, Ռուսաստանի նավթա-գազային ոլորտին տեխնոլոգիաներ մատակարարելու դադարեցումը և ռազմական համագործակցության ամբողջովին դադարեցումը:

Սաակաշվիլին հավելել է, որ եթե դա էլ բավական չլինի, ապա անհրաժեշտ է սառեցնել Ռուսաստանի արժութային բոլոր ռեզերվները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031