Բաժիններ՝

Ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 280-ի

Al Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ` Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 280 մարդու: Զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են:

Հեռուստաալիքի տվյալներով` Գազայի հատվածում զգացվում է խմելու ջրի, ինչպես նաև դեղորայքի սուր պակաս: Երեկ առավոտյան Իսրայելի պաշտպանական բանակը ցամաքային ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածի դեմ, ինչը տեղի ունեցավ ռազմական օպերացիայի մեկնարկից 10 օր անց:

Մինչ այդ Իսրայելի զինված  ուժերը Գազայի հատվածին հարվածներ էին հասցնում միայն օդից ու ծովից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031