Բաժիններ՝

Կարող է Լեւոնին բռնեն, վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին. Հովիկ Աբրահամյանը՝ Լևոն Հայրապետյանի ձերբակալման մասին. ԳԱԼԱ

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի: Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, անդրադառնալով գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի կալանավորման փաստին եւ պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե շատերի գնահատմամբ այդ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ է պարունակում, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Ինչ հրահանգի մասին եք խոսում: Ես մի բան եմ ուզում ձեզ հորդորել, եկեք խոսենք մեր երկրի կառուցողական, մեր գործերի մասին: Դուք ամեն օր ման եք գալիս ինտրիգներ, չգիտեմ ինչու: Կարող են Լեւոնին բռնեն, վաղը` Բարխուդարին, էն մյուս օրը` Սիմոնին, ինչ կապ ունի ինձ հետ ընդհանրապես: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր բարերարներից, բայց եթե մարդիկ օրենք են խախտում եւ կալանավորվում են, մենք ինչ անենք գնանք…»:

Դիտարկմանը, թե մեղադրանք եք հնչեցնում Լ. Հայրապետյանի հասցեին, չէ որ դատարանը դեռ չի կայացրել որոշում, Հ. Աբրահամյանը արձագանքեց. «Դա որոշում է դատարանը, երբ որ դատարանը որոշում կայացնի, այն ժամանակ կիմանանք` մեղավոր է, թե` ոչ»:

Հետո Հ. Աբրահամյանը փոխեց իր խոսքը եւ հայտարարեց, թե եթե մարդուն կալանավորում են, ապա դա իր գործը չէ, այլ իրավապահ մարմինների: Այլ հարցերի պատասխանել Հ. Աբրահամյանը չցանկացավ:

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս