Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը ՌԴ-ին մեղադրել է իր «Սու-25» կործանիչը վայր գցելու մեջ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ նախօրեին Ուկրաինայի զինված ուժերի «Սու-25» կործանիչը վայր է գցվել ռուսական մարտական ինքնաթիռի կողմից:
Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մամլո քարտուղար Անդրեյ Լիսենկոն տվյալ միջադեպն անվանել է սադրանք՝ հավելելով, որ օդաչուին հաջողվել է կատապուլտի ենթարկվել, նա չի վիրավորվել: Լիսենկոն մանրամասնել է, որ միջադեպը գրանցվել է հուլիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 19.00-ի մոտ:
Լիսենկոն պնդել է, որ Ռուսաստանի զինված ուժերի մարտական ինքնաթիռը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի «Սու-25» ինքնաթիռին, որը տվյալ ժամանակ առաջադրանք է կատարել Ուկրաինայի տարածքում:
Լիսենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի տարածքում իրենք ֆիքսել են Ռուսաստանի զինված ուժերի հանդերձանքով զինծառայողների խմբերի, որոնց վրա չեն եղել տարբերակիչ նշաններ: