Բաժիններ՝

Աբդուլլահ Գյուլը հերքել է նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հերքել է շրջանառության մեջ դրված այն տեղեկությունները, թե շարունակելու է մնալ քաղաքականությունում՝ հիմնելով նոր կուսակցություն:

Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, որ երբևէ չի ունեցել նման մտքեր: Գյուլը հայտարարել է, որ նման լուրերն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Գյուլը հասկացնել է տվել, որ չի բացառում քաղաքական գործունեության շարունակումն օգոստոսին իր նախագահական լիազորությունների ավարտից հետո:

Թեև Գյուլն ավելի վաղ հայտարարել է, որ չունի քաղաքական պլաններ ապագայի վերաբերյալ, ԶԼՄ-ները շարունակում են չբացառել, որ եթե գործող վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանն ընտրվի երկրի նախագահ, ապա Գյուլը կարող է դառնալ երկրի վարչապետ կամ էլ գլխավորել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Էրդողանի ու Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչի հետ միասին հանդիսանում է ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031