Բաժիններ՝

Ի՞նչ է սպասվում հայ միգրանտներին Ռուսաստանում (տեսանյութ)

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց ՀՀ միգրացիայի ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016թթ. ծրագիրը:

Նախատեսված միջոցառումները կապահովեն ապաստանի տրամադրման և միգրացիան կանոնակարգող ՀՀ օրենսդրության համապատասխանությունը Եվրամիության օրենսդրությանն ու լավագույն ինստիտուցիոնալ կառուցվածքներին, կաջակցեն օտարերկրյա պետություններից ՀՀ քաղաքացիների վերադարձին և հայրենիքում նրանց հետագա վերաինտեգրմանը, կկանխարգելեն Հայաստանի Հանրապետությունից սկիզբ առնող անկանոն միգրացիան, կկանոնակարգեն Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների զբաղվածությանը վերաբերող օրենսդրությունը, կկատարելագործեն ՀՀ սահմանային կառավարմանն ու ապաստանի տրամադրմանն առնչվող օրենսդրությունը, ինչպես նաև կապահովեն Միասնական տնտեսական տարածքի անդամ պետություններում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտների իրավունքների և շահերի պաշտպանության մակարդակի բարձրացումը:

Կառավարության նիստից հետո Միգրացիայի պետական գործակալության պետ Գագիկ Եգանյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց Ռուսաստանի և Հայաստանի միջև օրերս ստորագրված միգրացիայի կարգավորման համաձայնագրի դրույթները:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս