Բաժիններ՝

Մոսկվան հիասթափված է, որ ԵՄ-ը տուրք է տվել ԱՄՆ-ի շանտաժին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվան հիասթափված է, որ ԵՄ-ը տուրք է տվել ԱՄՆ-ի վարչակազմի շանտաժին և գնացել է պատժամիջոցների ճանապարհով: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած այսօրվա հայտարարությունում.

«Հիասթափված ենք, որ ԵՄ-ը՝ ի հակադրումն սեփական շահերի, տուրք է տվել ամերիկյան վարչակազմի շանտաժին և գնացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճանապարհով»:

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելը, հետևելով Վաշինգտոնի օրինակին, բոլոր հանցանքներում մեղադրում է Ռուսաստանին և միաժամանակ լռություն է պահպանում այնպիսի ակնառու փաստերի կապակցությամբ, ինչպիսիք են Ուկրաինայից Ռուսաստան փախստականների հոսքը, ռուսական տարածքի հրետակործումն ու հակառուսական այլ սադրանքները:

ԱՄՆ-ի իշխանությունները երեկ նոր պատժամիջոցներ են սահմանել ռուսական ընկերությունների, այդ թվում նաև «Գազպրոմբանկի», «Վնեշնեէկոնոմբանկի», «Ռոսնեֆտի» ու «Նովատեկի» նկատմամբ:

Փակվելու է նրանց մուտքն ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներ, իսկ ամերիկյան ընկերություններին ու մասնավոր անձանց արգելվելու է ավելի քան 90 օրով վարկեր տրամադրել այդ ընկերություններին: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի այս պատժամիջոցները հավանության են արժանացել ԵՄ-ի առաջնորդների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս