Բաժիններ՝

Մարգվելաշվիլիին չեն հրավիրել Վրաստանի խորհրդարանի վաղվա նիստին՝ կապված Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին չեն հրավիրել խորհրդարան, որը մտադիր է վաղը քվեարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման օգտին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամլո ծառայության ղեկավար Տինատին Մժավանաձեն:

Վրաստանի խորհրդարանի բյուրոն երեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ գրանցել է այդ փաստաթուղթը, որը շաբաթվա վերջին պետք է դրվի քվեարկության: Մժավանաձեի խոսքերով՝ դեռ հայտնի չէ, թե արդյոք Մարգվելաշվիլին կմասնակցի՞ խորհրդարանի վաղվա նիստին, թե՞ ոչ:

Պլանավորված է, որ վաղվա նիստում ելույթ է ունենալու Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ խորհրդարանի վաղվա նիստին ներկա են գտնվելու ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և Բուլղարիայի ու Լատվիայի արտգործնախարարները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031