Ադրբեջանի վարչակարգը խնդիրներ է ստեղծում Արևմուտքի համար. Բիլդտ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը նախորդ շաբաթ Վաշինգտոնում ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում, լուրջ հայտարարություն է արել Ադրբեջանի վերաբերյալ:

Բիլդտը կասկած է հայտնել, թե Ադրբեջանի իշխանություններն անկեղծորեն ցանկանում են մասնակցել «Արևելյան գործընկերություն» ծրագրին՝ կապված ավտորիտար վարչակարգ ունենալու հետ.

«Ադրբեջանը հատուկ պատմություն է: Նրանք «նստած են» նավթի և ավտորիտար քաղաքական զարգացման վրա, ինչը խնդիրներ է ստեղծում մեզ համար: «Արևելյան գործընկերություն» ծրագիրը բախվում է ավելի լուրջ մարտահրավերների, քան նրա ընդունումից առաջ էր՝ 2008 թվականին:

Անորոշ է մնում իրավիճակը Բելառուսի հետ, որը խստապես կախված է Ռուսաստանի էներգակիրներից, թեև բելառուսներն ընդհանուր առմամբ չափազանց բացասաբար են վերաբերվում Ռուսաստանի քաղաքականությանը:

Ներկայումս Ռուսաստանը շարունակում է լուրջ մարտահրավեր մնալ Արևմտյան արժեքների համար և չի բացառում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հնարավորությունը: Սակայն դա կլինի ներկայիս Ռուսաստանի վերջը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031