Բաժիններ՝

ԵՄ-ը չի դիտարկում ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքը մարելու հնարավորությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի դիտարկում ռուսական գազի համար Ուկրաինայի պարտքը մարելու հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով դեպարտամենտի ղեկավար Դոմինիկ Ռիստորին:

Ներկա դրությամբ ուկրաինական «Նավթոգազը» ռուսական «Գազպրոմին» պարտք է 5.3 միլիարդ դոլար: Այժմ Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը ստանում է միայն գազի տարանցիկ ծավալ, որը նախատեսված է միմիայն Եվրոպայի համար:

Ռիստորին ընդգծել է, որ իրենք մակրոֆինանսական կարևոր օգնություն են ցուցաբերել Ուկրաինային՝ նպաստելով Ուկրաինայի էներգետիկ շուկայի բարեփոխմանը, սակայն չեն պատրաստվում մարել նրա գազային պարտքը:

ԵՄ-ն ընթացիկ տարում արդեն իսկ 600 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային: Ընդհանուր առմամբ, ԵՄ-ը պլանավորել է 1.6 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031