Բաժիններ՝

Եվրախորհրդարանը քվեարկել է Ժան Կլոդ Յունկերի թեկնածության օգտին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը հավանության է արժանացրել Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Դրանից առաջ Յունկերը ներկայացրել էր «Նոր մեկնարկ Եվրոպայի համար» իր ծրագիրը, որում ներկայացրել է տարբեր ոլորտներում Եվրահանձնաժողովի գործունեության 10 առաջնահերթությունները: Դրա հիմնական նպատակը եվրոպական ինտեգրման հետագա ամրապնդումն է, այդ թվում նաև արտաքին քաղաքականության ոլորտում:

Յունկերը կողմ է արտահայտվել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի լիազորությունների ընդլայնմանը: Նա արժանացել է եվրոթերահավատների խիստ քննադատությանը, սակայն դա նրան չի խանգարել քվեարկության արդյունքներով ստանալ ձայների մեծամասնությունը:

Նրա օգտին քվեարկել է 400 եվրոպացի պատգամավոր՝ անհրաժեշտ 376-ի պարագայում: Ներկա դրությամբ Եվրահանձնաժողովը գլխավորում է Ժոզե Մանուել Բառոզուն, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է նոյեմբերի 22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031