
Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անցկացրել հետևակի մարտական մեքենաներով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում ռուսական ռազմաբազայի ավելի քան 300 զինծառայող մասնակցել է Ալագյազի զորավարժարանում անցկացված հետևակի մարտական մեքենայի անձնակազմի ուսումնական դասընթացներին: Դրանք առնչվում են նաև տանկային բիաթլոնի նորմատիվներին:
Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Վարժանքների ժամանակ զինծառայողները սովորել են ընթացքի ու կրակային պատրաստության ժամանակ կատարել հատուկ վարժանքներ: 7 կիլոմետրանոց ճանապարհին ստեղծված են եղել բազմաթիվ խոչընդոտներ. ամրություններ, ականապատ դաշտեր ու հակատանկային փոսեր:
Վարժանքներն անցկացվել են ծովի մակարդակից մինչև 2200 մետր բարձրության վրա: Դրանք նպաստում են զինծառայողների արհեստավարժ պատրաստվածության աճին: