Բաժիններ՝

Պատժամիջոցներն առաջիկա երկու տարում կարգելակեն ՌԴ-ի տնտեսության զարգացումը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի տնտեսական աճի դանդաղեցման հարցում կարևոր գործոններ են դարձել նավթի համաշխարհային գների վրա ազդեցությունը, կապիտալի միջազգային հոսքերի փոփոխումը, 2010 թվականին եվրոպական պարտքային ճգնաժամի շարունակումը և 2013 թվականին ռուսական ներդրումների բացասական աճը:

Այս մասին նշված է BRICS-ի երկրների զարգացման մասին զեկույցում, որը պատրաստել է չինական կողմը: Դրանում ընդգծվում է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացումը կարող է լինել ոչ բավական լավատեսական: Անգամ եթե ԵՄ-ում վերականգնվի տնտեսական աճը, միևնույն է՝ առաջիկա երկու տարում երկիրը կենթարկվի պատժամիջոցների:

Կան էական ռիսկեր՝ կապված ֆինանսական շուկաների զարգացման հետ. Հետազոտության հեղինակները Ռուսաստանին խորհուրդ են տալիս ուշադրություն հրավիրել նաև Չինաստանի տնտեսության անկման կանխատեսումների վրա, քանի որ Չինաստանն արդեն իսկ դարձել է Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031