Բաժիններ՝

Իսրայելը համաձայնվել է Գազայի հատվածում կրակի դադարեցմանը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի կառավարությունը հայտարարարել է, որ համաձայն է Գազայի հատվածում կրակի դադարեցմանը: Այս մասին հայտնել է տեղի ռադիոն: Նախօրեին համապատասխան նախաձեռնությամբ հանդես էր եկել Եգիպտոսը, ինչին աջակցել էր ԱՄՆ-ը:

Դրա համաձայն, Իսրայելն ու պաղեստինցի զիյալները դադարեցնում են ռազմական գործողությունները ցամաքում, օդում ու ծովում: Իսրայելի անվտանգության կաբինետը համաձայնվել էր դիտարկել եգիպտական առաջարկը, իսկ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ համաձայնագիր չեն ստորագրի, քանի դեռ հաշվի չեն առնվել Պաղեստինի ժողովրդի շահերը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հետաձգել է իր այցը Մերձավոր Արևելք, որպեսզի Եգիպտոսին հնարավորություն տրվի բանակցել հակամարտող կողմերի՝ Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի հետ: Քերին ամեն դեպքում պատրաստ է ժամանել տարածաշրջան, եթե Եգիպտոսի ջանքերը չպսակվեն հաջողությամբ: ԱՊԼ-ն իր հերթին Իսրայելին ու Պաղեստինին կոչ էր արել ընդունել Եգիպտոսի խաղաղության պլանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս