Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը կոչ է արել չշտապել հանրաքվեի հարցում

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությանը կոչ է արել չշտապել սեփական կարգավիճակի փոփոխման շուրջ հանրաքվե անցկացնելու հարցում: Այս մասին քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանիին հայտնել է Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանը:

Մասուդ Բարզանին Անկարայում առանձին հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այդ հանդիպումներում կողմերը քննարկել են Իրաքի հյուսիսում կատարվող դեպքերը, Քիրքուքի նավթի հարցը, Մոսուլում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Թուրքիայի հյուպատոսությունը գրավելու հարցը:

Բարզանին հայտարարել է, որ մտադիր են անկախության շուրջ հանրաքվե անցկացնել առաջիկա 10 տարում և ցանկություն է հայտնել, որ Թուրքիան քաղաքական աջակցություն ցուցաբերի դրան: Սակայն նրան խորհուրդ են տվել չշտապել տվյալ հարցում: Բարզանիի ու Էրդողանի հանդիպումը տևել է 1.5 ժամ, իսկ Բարզանիի ու Գյուլի հանդիպումը՝ 1 ժամ:

Տեսանյութեր

Լրահոս