Բաժիններ՝

Իսրայելը կործանել է Գազայի հատվածից ուղարկված անօդաչու թռչող սարքը

NBC News-ի փոխանցմամբ՝ Իսրայելի ՀՕՊ-ի համակարգը երեկ կործանել է Գազայի հատվածից արձակված անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունը:

Patriot զենիթա-հրթիռային համալիրի հրթիռն այդ ԱԹՍ-ը ոչնչացրել է Աշդոդ քաղաքի մերձակայքում, որը գտնվում է Թել-Ավիվից 30 կիլոմետր հեռավորության վրա: Ընդգծվում է, որ պաղեստինցի զինյալներն առաջին անգամ են ԱԹՍ օգտագործում:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենց ռազմական թևի տրամադրության տակ առկա է մի քանի ԱԹՍ, որոնք կարող են «հատուկ առաքելություն» կատարել Իսրայելի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս