Բաժիններ՝

Սաակաշվիլիի թիկնազորի նախկին պետին կանչել են Գլխավոր դատախազություն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պետական պահպանման հատուկ ծառայության նախկին աշխատակիցները, որոնք ժամանակին եղել են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու թիկնազորում, հարցաքննության նպատակով կանչվել են Վրաստանի գլխավոր դատախազություն:

Այս մասին հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը: Մասնավորապես, հարցաքննության է կանչվել Սաակաշվիլիի թիկնազորի նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիան և թիկնազորի նախկին այլ աշխատակիցներ, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսի տնային աշխատակցուհին և «Ռուսթավի 2»-ի պահպանման ղեկավար Ռամազ Լապաչիշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031