Ռուսական ընկերությունները հետաքրքրված են վրացական երկաթուղով. Աբաշիձե

Business Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայատարարել է, որ ռուսական ընկերությունները հետաքրքրված են վրացական երկաթուղով:

Աբաշիձեի խոսքերով՝ ռուսական ընկերությունները ցանկանում են տարանցիկ փոխադրումների համար օգտագործել վրացական երկաթուղիները: Աբաշիձեն ընդգծել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ հանդիպման ժամանակ չի քննարկվել Աբխազական երկաթուղով փոխադրումների վերականգնման հարցը, և որ Կարասինը միայն հայտնել է վրացական երկաթուղու նկատմամբ հետաքրքրության մասին:

Աբաշիձեն հայտարարել է, որ ռուսական ընկերություններից առաջարկ է ստացվել սեփական ապրանքները ներկրելու նպատակով վրացական երկաթուղուց օգտվելու մասին. «Խոսքը գնում է նավթամթերքի փոխադրման մասին, սակայն այն երկաթուղու օգտագործմամբ, որն անցնում է Ադրբեջանի տարածքով: Դա գրավիչ առաջարկ է մեր տնտեսության համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031