Շուտով կլինի նոր տեսանյութ՝ դիվերսանտների մասին
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Արմենպրեսի հետ զրույցում հաստատել է, որ համացանցում հայտնված տեսանյութն իրոք նկարահանվել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից։ Նա նա նշել է, որ շուտով կհրապարակվի նոր՝ ավելի որակյալ տեսանյութ։
Ստորեւ բերում ենք նրանց խոսակցությունից մի փոքրիկ հատվածի թարգմանությունը, որը կատարել է Yerkir.am-ը:
-Այն բանը վերցրու այնտեղից’ դանակը, Հասա’ն, դանակը:
– Սովածության պատճառով ուժասպառ էինք եղել եւ եկել ենք այստեղ, տեսել ենք, որ ճանապարհի կողքին մի հատ հորթ կա, մորթել ենք այդ հորթը, խորոված ենք անում: Տեսե’ք միսը` հորթի բուդը, որը ջրի մեջ է, իսկ մնացած մսից խորոված ենք անում: Փոքրիկ մանղալ, իստիսու «Ջերմուկ» ջուր, իրականում օղի է մեջը: Անասնապահների ֆերմայից ենք վերցրել, շշի վրա գրված է «Ջերմուկ», բայց իրականում օղի էր: Վերցրեցինք: Կամաց-կամաց ուտում ենք: Սակայն որոշ զինվորականներ վախենում են գալ այս տարածք, ասում են’ կգնանք, էնտեղ սովամահ կլինենք:
-Միսը քա՞ղցր է:
-Հաաա, 10 մանաթ արժե Բաքվում: Եթե գնայինք Բաքու, տե’ս ինչքա~ն կարժենար:
-Սովորեցնում ենք իրեն հորթ գողանալ, որ ապագայում ինքն էլ զբաղվի հորթի գողությամբ: Գողությունը մեր պապենական մասնագիտությունն է: Այն ժամանակ հորթ չգողացող տղային աղջիկ չէին տալիս…: