Վրաստանում ատրճանակներ ներկրելու փորձի ժամանակ ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել են Հայաստանի քաղաքացիներ, որոնք փորձել են երկիր ներկրել Walther PP և Макаров MP-645K տիպի պնևմատիկ ատրճանակներ, ինչպես նաև զինամթերք (փամփուշտներ): 

Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամլո ծառայությունը: Հայաստանի քաղաքացիների մոտ զենքն ու զինամթերքը հայտնաբերվել է հուլիսի 13-ին՝ «Նինոծմինդա» (հայ-վրացական սահման) սահմանային անցակետում Ա.Ռ.-ի և Ա.Կ.-ի ավատոմեքենայի զննման ժամանակ: Տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031