Ուկրաինայի արևելքում զինյալները կործանել են ռազմափոխադրման ինքնաթիռ (տեսանյութ)
                                    Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է ընկնում զինյալների կողմից կործանվող ուկրաինական ինքնաթիռը:
Կրասնոդոնի շրջանի ականատեսները հայտնել են, որ զինյալները Ан-26 ռազմափոխադրման ինքնաթիռը վայր են գցել շարժական զենիթա-հրթիռային համալիրի օգնությամբ: Ինքնաթիռը վայր է գցվել ժամը 12.30-ի մոտ, օդաչուն դիմել է կատապուլտի օգնությանը:
   
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    