Բաժիններ՝

Իհսանօղլուն Էրդողանի ու Դեմիրթաշի հաշվեհամարներին խորհրդանշական գումարներ է փոխանցել

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ընդդիմության միասնական նախագահի թեկնածու, Իսլամական համագործակցություն կազմակերպության նախկին ղեկավար Էքմելեդդին Իհսանօղլուն խորհրդանշական գումարներ է փոխանցել նախագահական մրցավազքում իր երկու մրցակիցներին՝ իշխող կուսակցության թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու քրդերի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին:

Խոսքը գնում է նրանց հաշվեհամարներին 1000-ական լիրա (1 դոլարը հավասար է 2.1 լիրա) փոխանցելու մասին: Նախընտրական կամպանիա անցկացնելու հարցում նախագահի երեք թեկնածուներին օգնելու համար նրանց անուններով բանկերում բացվել են առանձին հաշվեհամարներ, ուր մարդիկ կարող են նվիրատվություններ կատարել:

Սակայն նվիրատվության առավելագույն չափը կարող է կազմել 9000 լիրա, և բացի այդ, նույն մարդը միայն մեկ անգամ կարող է նվիրատվություն կատարել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս