Բաժիններ՝

Ուկրաինայի զինված ուժերի դեմ կիրառվել է ռուսական համազարկային կրակի նոր համակարգ. Պորոշենկո

LB.ua-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուժային կառույցների հետ խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ վերջին երեք օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի դեմ կիրառվել է ռուսական համազարկային կրակի նոր համակարգ:

Պորոշենկոյի խոսքերով՝ հաստատվում են նաև տվյալներն այն մասին, որ ուկրաինական ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցում են ռուսական կադրային սպաներ: Պորոշենկոն ընդգծել է, որ պլանավորում է գումարել Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի նիստ:

Հուլիսի 11-ին ուկրաինացի զինվորականներն ընկել էին ռուսական սահմանի կողմից արձակված «Գռադ» կայանի հրթիռների տակ, ինչի հետևանքով զոհվել էր 19 և վիրավորվել էր 93 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս