Բաժիններ՝

Պորոշենկոն առաջարկել է փոխել հակաահաբեկչական գործողության մարտավարությունը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անհրաժեշտ է համարում հակաահաբեկչական գործողության անցկացման մարտավարության փոփոխումը: Պորոշենկոն այդ մասին հայտարարել է այսօր՝ ուժային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ տակտիկական փոփոխությունները կօգնեն նեղացնել հակաահաբեկչական գործողության իրականացման գոտին, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը և անել ամեն ինչ՝ ապահովելու համար խաղաղ բնակչության պաշտպանությունը:

Պորոշենկոն հայտարարել է, որ պետք է շարունակվի հակաահաբեկչական գործողության ակտիվ փուլը. «Գլխավորն այն է, որ մարդիկ ներկայումս կարիք ունեն անվտանգության: Ազատագրված քաղաքների տեղական բնակչությունն օգնում է ուկրաինացի զինվորականներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս