Բաժիններ՝

Կրեմլը հերքել է Ուկրաինայի տարածքին ճշգրիտ հարվածներ հասցնելու մտադրություն ունենալը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կրեմլում անհեթեթություն են անվանել Ռուսաստանի տարածքից Ուկրաինայի տարածքին ճշգրիտ հարվածներ հասցնելու հնարավորության մասին տեղեկատվությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի դիտարկում Ուկրաինային հարվածներ հասցնելու հնարավորությունը, և որ այդ մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Սրանից առաջ  Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, «Տեղեկատվական դիմակայություն» խմբի համակարգող Դմիտրի Տիմչուկը հայտարարել էր, թե Ռուսաստանը պատրաստվում է հուլիսի 15-ին իր հատուկջոկատայիններին Ռոստովի մարզից ուղարկել Ուկրաինայի տարածք: 

Բացի այդ, Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի տարածքին պատասխան ճշգրիտ հարվածներ հասցնելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031