Թուրքիայի ռազմածովային ուժերն այս տարի կհամալրվեն պայմանագրային զինծառայողներով
                                    Թուրքական Elazığ Haberi կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերն այս տարի համալրվելու են պայմանագրային զինծառայողներով: Արդեն իսկ հայտնի են 25 տարին բոլորած բոլոր ցանկացողների համար դիմումի ձևն ու քննության պայմանները:
Դիմումները սկսել են ընդունվել մայիսի 31-ից: Որպես վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 31-ը: Պայմանագրի նվազագույն ժամկետը մեկ տարին է, իսկ առավելագույն ժամկետը՝ 7 տարի:
Պայմանագրային զինծառայողները տարատեսակ գործառույթներ կիրականացնեն Թուրքիայի ռազմածովային ուժերում (ջրասուզակ, ռադարի մասնագետ, ղեկապետ, հրանոթաձիգ, տորպեդահար, էլեկտրիկ, վարորդ, շարժչի մասնագետ, խոհարար, մեխանիկ, դերձակ և այլն):
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    