Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը խորհրդանշական կապ է գտել «Վրացական երազանքի» ու Գերմանիայի հավաքականի միջև

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Աշխարհի առաջնության ժամանակ երկրպագել է Գերմանիայի հավաքականին: Գարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում խորհրդանշական է համարել, որ Վրաստանի ՏԻՄ ընտրություններում իրենց հաղթանակը համընկել է Աշխարհի առաջնության ավարտի հետ.

«Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ընտրություններն այդչափ հաջող ավարտելու կապակցությամբ, շնորհավորում եմ ողջ Վրաստանը, յուրաքանչյուր ընտրողին, որովհետև դա կարևոր է մեր երկրի համար:

Ինչպես մենք ասել էինք մինչև ընտրությունները, մենք հաղթելու ենք յուրաքանչյուր քաղաքում, շրջանում, գյուղում: Այդպես էլ եղավ, մենք ամենուրեք տարանք համոզիչ հաղթանակներ և խորհրդանշական է, որ դա համընկավ Աշխարհի առաջնության ավարտի հետ: Ես ի սկզբանե երկրպագել եմ Գերմանիային»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031