Բան Կի Մունը պահանջել է վերջ դնել Իսրայելի ու Գազայի հատվածի միջև դիմակայությանը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն Իսրայելից ու Պաղեստինից պահանջել է անհապաղ քայլեր ընդունել՝ Գազայի հատվածում դիմակայությունը դադարեցնելու համար:
Բան Կի Մունի տարածած հայտարարության մեջ նշված է, որ նա մտահոգ է տարածաշրջանում իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ չնայած ՄԱԿ ԱԽ-ի կողմից հրադադարի մասին արված կոչերին:
Բան Կի Մունը մեծապես հավատացած է, որ երկու կողմի շահերից է բխում դիմակայությանն անհապաղ վերջ դնելուն ուղղված քայլեր ձեռնարկելը՝ կանխելու համար հետագա զոհերն ու տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության համար վտանգի մեծացումը:
Բան Կի Մունը դատապարտել է պաղեստինցի զինյալների կողմից Իսրայելի տարածքի հրթիռակոծումները՝ ընդգծելով, որ այդ գործողությունները հանդիսանում են միջազգային հումանիտար իրավունքի խախտում: