Էրդողանը կարգադրել է մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածի բնակիչներին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թուրքական համագործակցության ու կոորդինացման գործակալությանը (TIKA) հանձնարարել է մարդասիրական օգնություն հատկացնել Գազայի հատվածին, որի դեմ Իսրայելն այս շաբաթ ձեռնարկել է մասշտաբային ռազմական գործողություն:
Էրդողանը մասնավորապես կարգադրել է Գազայի հատված ուղարկել անհետաձգելի բժշկական ու սննդային օգնություն: Այն առաջին հերթին նախատեսված կլինի ռազմական գործողություններից տուժածների և առավել կարիքավորների համար:
Բացի այդ, Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի և ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Հալիթ Մաշալի հետ, որի ժամանակ կարևորել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը: