Բաժիններ՝

Իսրայելի բանակը յուրաքանչյուր 4.5 րոպեում հարվածում է Գազայի հատվածում գտնվող 1 թիրախի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի բանակը Գազայի հատվածի դեմ ուղղված «Պաշտպանական բնագիծ» գործողության շրջանակներում յուրաքանչյուր 4.5 րոպեի ընթացքում հարվածում է մեկ թիրախի: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայության ղեկավար Ավիչայ Ադրաեն:

Նա մանրամասնել է, որ վերջին օրերին իրենք հարվածներ են հասցրել 1100 թիրախի, և դեռ կան բազում թիրախներ, որոնց անհրաժեշտ է հարվածներ հասցնել: Ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 98 և վիրավորվել է 594 մարդ:

Վերջին 6 տարում Իսրայելն արդեն երրրոդ խոշոր ռազմական գործողությունն է կազմակերպում Գազայի հատվածի դեմ, ինչի հետևանքով զոհվել է 1679 և վիրավորվել է ավելի քան 7000 պաղեստինցի: Նախորդ երկու գործողություններն իրականացվել են 2008 և 2012 թվականներին:

Ներկա դրությամբ 4 երկիր է զբաղվում Իսրայելի ու ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատման ուղղությամբ՝ Գերմանիա, Եգիպտոս, Կատար և արաբական ևս մեկ երկիր, որի անունը դեռ չի հրապարակվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս