Բաժիններ՝

Ջոն Քերին ժամանել է Աֆղանստան՝ հարթելու նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ ծագած վեճերը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցած գիշեր ժամանել է Աֆղանստան, ուր նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով շարունակում է տիրել քաղաքական ճգնաժամ, որը սպառնում է վերաճել բաց դիմակայության:

Հուլիսի 7-ին Աֆղանստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները, որոնց համաձայն, հաղթել է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: Սակայն մյուս թեկնածու, նախկին արտգործնախարար Աբդուլլահ Աբդուլլահը հայտարարել է զանգվածային ընտրակեղծիքների մասին և պնդում է, որ հաղթել է հենց ինքը:

Նա նաև հայտարարել է, որ մտադիր է ձևավորել սեփական կառավարություն՝ չնայած հայտարարված արդյունքներին: Ի պատասխան՝ Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար ընդունելի չեն «զուգահեռ կառավարություն» ձևավորելու ակնարկները: Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ը պահանջում է, որ ընտրական հանձնաժողովները ամբողջականորեն ու մանրակրկիտ հետաքննեն ընտրախախտումների մասին բոլոր մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031