Բաժիններ՝

Դոլարայնացվող Հայաստան

Հայաստանի Հանրապետությունում դոլարայնացման մակարդակը շարունակում է աճել։ Ինչպես երևում է ՀՀ Կենտրոնական բանկի՝ մայիս ամսվա տեղեկագրից, այս տարվա հունիսին դոլարայնացման մակարդակն աճ է գրանցել բոլոր 5 չափանիշներով։

Մասնավորապես, D1 ցուցանիշը (ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունը) տարվա սկզբի համեմատ աճել է 2.1 տոկոսային կետով՝ հասնելով 47.2%-ի։

Մյուս ցուցանիշներին կարող եք ծանոթանալ ստորև բերված աղյուսակում։

 

dolarizat
D1-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և փողի զանգվածի հարաբերակցությունն է:

D2-ը ռեզիդենտների արտարժութային ավանդների և ռեզիդենտների ընդհանուր ավանդների հարաբերակցությունն է:

D3-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ցպահանջ ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ցպահանջ ավանդներում:

D4-ը ռեզիդենտ ֆիզիկական անձանց արտարժույթով ժամկետային ավանդների կշիռն է ռեզիդենտ ֆիզիկական անձանց ընդհանուր ժամկետային ավանդներում:

D5-ը ռեզիդենտ իրական հատվածին արտարժույթով տրամադրված վարկերի և ռեզիդենտ իրական հատվածին տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031