Բաղդադը դադարեցնում է բեռնատար ինքնաթիռների բոլոր թռիչքները քրդական ինքնավարություն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական Բաղդադը դադարեցնում է բեռնատար ինքնաթիռների բոլոր թռիչքները քրդական ինքնավարության Էրբիլ և Սուլեյմանիե քաղաքներ: Այս մասին հայտարարել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի ղեկավար Նասեր Բանդարը:
Նա մանրամասնել է, որ իրենք դադարեցնում են միայն բեռնատար ավիափոխադրումները դեպի Էրբիլ ու Սուլեյմանիե, իսկ մարդատար չվերթներում փոփոխություններ չեն գրանցվել:
Այդպիսի որոշումը կարող է լինել Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի հայտարարության հետևանք, թե քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլը վերածվում է «Իսլամական պետություն» խմբավորման բազայի: Սրանից առաջ հաղորդվել էր, թե քրդական ինքնավարությունը խզել է իր բոլոր կապերը Բաղդադի հետ: