
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր ներկայացուցչի անունը կհրապարակվի շուտով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ շարունակվում են Սիրիայի հարցով նոր հատուկ ներկայացուցիչ նշանակելու շուրջ բանակցությունները: Նա չի հաստատել, թե այդ պաշտոնում նշանակվել է իտալացի դիվանագետ Ստաֆան դե Միստուրան:
Բան Կի Մունը հույս է հայտնել, որ շատ շուտով կարող է հրապարակել Սիրիայի հարցերով նոր հատուկ ներկայացուցչի անունը: ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում իրազեկ աղբյուրը հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ-ն արդեն իսկ իրազեկված է գլխավոր քարտուղարի ընտրության մասին:
Բան Կի Մունը նախօրեին հանդիպել է նաև Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի հետ: Ռուսաստանն արդեն իսկ ողջունել է դե Միստուրայի թեկնածությունը՝ հայտարարելով, որ աջակցում է նրան: