
Գերմանիայում երբեք չեն մոռանա Շևարդնաձեին. Մերկել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ցավակցել է ԽՍՀՄ նախկին արտգործնախարարի և Վրաստանի երկրորդ նախագահ Էդուարդ Շևարդնաձեի մահվան կապակցությամբ:
Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայում երբեք չեն մոռանա Շևարդնաձեի դերը Բեռլինյան պատի կործանման հարցում: Մերկելի խոսքերով՝ Շևարդնաձեն ԽՍՀՄ-ի արտգործնախարարի պաշտոնում անկրկնելի ներդրում է ունեցել «Սառը պատերազմի» հաղթահարման և Գերմանիայի միավորման գործընթացում, ինչը երբեք չի մոռացվի Գերմանիայում:
Մերկելն ընդգծել է, որ Վրաստանի նախագահի պաշտոնում Շևարդնաձեն երկրի համար ծանր և պատասխանատու տարիներին ամրապնդել է իր երկրերի անկախությունը, ինչպես նաև Գերմանիայի ու Վրաստանի միջև բարեկամությունն ու համագործակցությունը:
Շևարդնաձեի հուղարկավորությունն անցկացվելու է հուլիսի 13-ին: Նա մահացել է այս շաբաթ: