Իրաքում զինյալների հափշտակած ուրանը վտանգ չի ներկայացնում. ԱԷՄԳ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից Իրաքի լաբորատորիաներից հափշտակած ուրանը ենթադրաբար ցածր հարստացված է և չի ներկայացնում վտանգ:
Ավելի վաղ Իրաքի իշխանությունները ՄԱԿ-ին իրազեկել էին զինյալների կողմից միջուկային նյութեր հափշտակելու մասին: ՄԱԿ-ում Իրաքի դեսպան Մոհամեդ Ալի ալ-Հաքիմը նամակ է հղել կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին, որում նշել է, որ ծայրահեղականների տրամադրության տակ է հայտնվել Մոսուլի համալսարանի տարածքում պահվող մոտ 40 կիլոգրամ ուրան:
Դիվանագետն ընդգծել էր, որ այդօրինակ նյութերը կարող են գործածվել զանգվածային ոչնչացման զենք (ԶՈԶ) ստեղծելու համար: