Բաժիններ՝

Ռուսաստանը Բելառուսին կնվիրի C-300 զենիթա-հրթիռային համալիրներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ը ստորագրել է Բելառուսին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) անհատույց տալու մասին պայմանագիրը:

Այս մասին Մինսկում MILEX-2014 ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Կոնստանտին Բիրյուլինը:

Նրա խոսքերով՝ բելառուսական կողմը ներկայումս ուսումնասիրում է պայմանագիրը: Բիրյուլինը չի մանրամասնել, թե որքան C-300 ԶՀՀ է պլանավորված հատկացնել Բելառուսին:

2013 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ իրենք մտադիր են Բելառուսին հատկացնել 4 հատ C-300 ԶՀՀ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031