ՀՀ վարչապետը զրուցեց կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնողների հետ

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստից առաջ դուրս եկավ և զրուցեց շենքի մոտ հավաքված «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ու բողոքի ակցիա իրականացնող մյուս քաղաքացիների հետ:

Վարչապետը լսեց նաիրիտցիների դժգոհությունները, խնդրանքներն ու պահանջները, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատավարձի ու գործարանի վերագործարկման հարցերին:

Հ.Աբրահամյանը հայտարարեց, որ նիստից հետո կընդունի նաիրիտցիների 20-հոգանոց պատվիրակության և մանրամասն կքննարկեն, թե ինչ պետք է ձեռնարկել, որպեսզի «Նաիրիտի» խնդիրները լուծվեն:

Վարչապետը նաև լսեց բանակում զոհված զինվորների մայրերին, ու տաաբնույթ խնդիրներ ունեցող այլ քաղաքացիների և հեռացավ՝ կառավարության նիստը սկսելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031