Բաժիններ՝

Հունիսին 17 տոկոսով կրճատվել է Ուկրաինայի տարածքով եվրոպական երկրներ ռուսական գազի տարանցումը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի հունիսին Ուկրաինայի տարածքով եվրոպական երկրներ ռուսական գազի տարանցումը կրճատվել է 17.26 տոկոսով (մինչև 5.87 միլիարդ խորանարդ մետրի)՝ համեմատած 2013 թվականի հունիսի հետ:

Այս մասին նշված է «Ուկրտրանսգազ» գազատրանսպորտային համակարգի օպերատորի տարածած հաղորդագրության մեջ: 2014 թվականի առաջին կեսին Ուկրաինայի տարածքով ԵՄ-ի երկրներ ռուսական գազի մատակարարումները կրճատվել են 8 տոկոսով (մինչև 35.14 միլիարդ խորանարդ մետրի)՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Ուկրաինան հունիսին 5 անգամ մեծացրել է Հունգարիայից գազի ռևերսային մատակարարումները, որոնց օրական ծավալը միջին հաշվով կազմել է մոտ 7 միլիոն խորանարդ մետր: Եթե նախորդ ամիսներին Ուկրաինան Հունգարիայից ներկրում էր 43.4 միլիոն խորանարդ մետր գազ, ապա հունիսին այդ ցուցանիշը հասել է մինչև 210.7 միլիոն խորանարդ մետրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031