Բաժիններ՝

«Գազպրոմին» Ուկրաինայի պարտքի չափը հասել է գրեթե 5.3 միլիարդ դոլարի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» հաշվարկել է Ուկրաինայի գազային պարտքը, որը գոյացել է 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին և 2014 թվականի հունվար-հունիս ամիսներին իրականացրած մատակարարումներից: «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարել է, որ Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 5 միլիարդ և 296 միլիոն դոլար:

Միլերն ընդգծել է, որ հունիսյան մատակարարումների համար Ուկրաինայի կողմից վճարումներ անելու ժամկետն սպառվել է հուլիսի 7-ին, սակայն իրենք վերստին գումարներ չեն ստացել «Ուկրաինայի Նավթոգազից»:

«Գազպրոմի» տվյալներով՝ հունիսի 1-16-ին (ինչից հետո ռուսական կողմն անցում կատարեց կանխավաճարային համակարգի) Ուկրաինային մատակարարվել է 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ՝ 838 միլիոն դոլարի գազ: Միլերն ընդգծել է, որ ընդհանուր առմամբ, Ուկրաինան չի վճարել 11 միլիարդ և 535 միլիոն խորանարդ մետր գազի դիմաց (մոտ 5.3 միլիարդ դոլար):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս