Սերժ Սարգսյանի ծննդյան շնորհավորանք Բաքվից

Հունիսի 28-հուլիսի 2-ը Բաքվում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանն աչքի է ընկել հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանի արտասովոր պահվածքով: Հունիսի 30-ին ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը նստաշրջանի ժամանակ ոտքի է կանգնել և շնորհավորել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Գեղամյանի շնորհավորական խոսքից հետո դահլիճում նստած մի քանի ռուս պատգամավորներ, ի նշան համերաշխության՝ ծափահարել են, իսկ եվրոպացի և ամերիկացի պատգամավորների համար Գեղամյանի պահվածքը միանգամայն անբացատրելի է եղել: Ավելի ուշ նրանք մոտեցել են հայկական պատվիրակության այլ ներկայացուցիչների և իրենց զարմանքը հայտնել Արտաշես Գեղամյանի պահվածքի առնչությամբ: Մասնավորապես, նրանք ասել են, որ եթե հայերը մեղադրում են Իլհամ Ալիևին Ադրբեջանը սուլթանատի վերածելու համար և իր անձի պաշտամունք հաստատելու համար, ապա ինչո՞վ է տարբերվում Ադրբեջանից Հայաստանը, որի պատվիրակության ղեկավարը միջազգային կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովն օգտագործում է երկրի ղեկավարի ծննդյան տոնը շնորհավորելու համար: Հայկական պատվիրակության անդամները բացատրել են, որ Գեղամյանը երկար տարիներ Սերժ Սարգսյանի քաղաքականության հետևորդն ու նվիրյալն է, և այդ շնորհավորանքի միջոցով ցանկացել է ևս մեկ անգամ ընդգծել իր ջերմ զգացմունքները նրա նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս