Չկա երկիր, որին չի վերաբերել ճգնաժամը, այդ թվում՝ Հայաստանին. Դիմիտրինա Դիմիտրովա
«Հայաստանի գործատուների հանրապետական միության համագումարն ընթանում է գլոբալ ճգնաժամի պայմաններում, և չկա երկիր, որին չի վերաբերել ճգնաժամը, այդ թվում՝ ՀՀ-ին: Ճգնաժամին հակադրվելու մեծ հնարավորություններ են տալիս ազատական տնտեսությունը և տեխնոլոգիաները»,- այսօր ՀԳՀՄ համագումարի ժամանակ հայտարարեց Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի տնօրեն Դիմիտրինա Դիմիտրովան:
Ըստ նրա՝ գլոբալիզացիան բացահայտեց իր բացասական կողմը՝ ճգնաժամը նույնպես արագ գլոբալացվեց:
«ԱՄԿ-ն ՄԱԿ-ի ունիկալ կառույց է, որն առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ձեռնամուխ եղավ իր առաքելությանը: Մեր քաղաքականությունն արդյունավետ կարող է լինել, եթե հշվի առնվի բոլոր աշխատողների շահերը: Հավասարակշռված մոտեցումը հանգեցնում է կայուն զարգացման և արժանավայել աշխատանքի: Գլոբալ մարտահրավերը աշխատանքի շուկայում շարունակում է լարված մնալ»,- ասաց Դ.Դիմիտրովան՝ հավելելով, որ աշխատաշուկայում զբաղվածության խնդրի առումով ճգնաժամից հետո իրավիճակը դեռ չի վերականգնվել: