Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին թոք-շոու կվարի վրացական հեռուստաալիքի եթերում

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին դառնալու է GDS հեռուստաալիքի հասարակական-ճանաչողական թոք-շոուներից մեկի հեղինակ: 

Այս մասին նշված է հեռուստաալիքի Facebook-յան պաշտոնական էջում. «Մենք հաստատում ենք, որ հասարակական-ճանաչողական թոք-շոուի հեղինակն ու համահաղորդավարը Բիձինա Իվանիշվիլին է: Մենք հաստատում ենք, որ ներկայումս դա գաղափար է, իսկ նախագիծն ընդհանուր առմամբ գտնվում է մշակաման գործընթացում»:

GDS հեռուստաալիքն ամբողջովին պատկանում է նախկին վարչապետի որդուն՝ Բերա Իվանիշվիլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031